Օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1285 | 21:00 | |
Օգոստոսի 3-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:30-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուրը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:30-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Եթե չպայքարող մարդն իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ծիսակարգին, կարգուկանոնին, օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, կարգուկանոն հաստատել, տանը մաքրություն անել, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Գունավոր պարաններ գտնելն այսօր լավ նշան կլինի: Վատ նշան կլինի ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու, աղի-թթու ուտեստներին: Հեղուկ քիչ օգտագործեք, խուսափեք մսից: Երազները կոնկրետ կլինեն ու կիրականանան մոտակա օրերին: |
|