Օգոստոսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 839 | 21:00 | |
Օգոստոսի 31-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:44-ը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիային ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Խուսափեք մսից, կաթնամթերք շատ օգտագործեք: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:44-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանը, գեղեցկությանը: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Այսօր լավ նշաններին չեն հետևում, եթե դրանք կապված չեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|