ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 939 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 30-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 03:37-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:08-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում նոր բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Խուսափեք անծանոթ գործունեությամբ զբաղվելուց:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 19:08-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, հեղուկ շատ օգտագործեք:


Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք տեղեկատվություն կկրեն: Լավ նշան կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալը: Լավ նշան կլինի նաև փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակը, կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 939 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4