ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1439 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 2-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 17:20-ից՝ Կույսի:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի սկսեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստն ու ընդհանուր հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Ձեր ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել, ալկոհոլ օգտագործել, շատ տաք ու կծու ուտեստներ փորձել:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:00-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուրը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:



Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան վերանորոգմամբ կամ մաքրությամբ, խնամել բույսերին ու կենդանիներին: Կարող եք դեղեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես ծանրաբեռնվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատմամբ ու որսորդությամբ: Պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան ու կայծակ տեսնելը լավ նշաններ կլինեն: Ջուրն անջատելը, շղթայի, ժամացույցի ու ցանկացած մանր-մունր իրի կորուստ վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են նարնջագույն ու արծաթագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես իրական, այնպես էլ խորհրդանշական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1439 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5