ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 2-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 11:46-ից՝ Երկվորյակի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 0:00-ից մինչև 23:50-ը, չի կարելի անգործության մատնվել: Սիրախաղերն էլ խորհուրդ չեն տրվում: Մարդու մեջ այսօր արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ, շատ կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: 

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 23:50-ից, ընտրության, եզրահանգումների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել, նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել հողամասում: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, բուժվել, դեղեր պատրաստել:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք կենդանիների ու բույսերի մասին: Դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, գործարքներ կնքելը, ֆինանսական գործերով զբաղվելը, ծառեր կտրելն ու որս անելը: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի վառվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հյութեր ու մրգեր օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ՝ իրականին մոտ երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 674 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/1