Օգոստոսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | 21:00 | |
Օգոստոսի 28-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:47-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել: Չի կարելի հայելի կոտրել: Շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 17:47-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Խորհուրդ չի տրվում սոված մնալ: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է և կապված է ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում ծխել, սոված մնալ, երեխաներին ինչ-որ բանում մերժել կամ ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Օրվա գույներն են ոսկեգույնը, դեղինը, վառ գույները: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրից: Կարող եք գարեջուր խմել: |
|