ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1424 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 28-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:53-ից՝ Առյուծի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:02-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր պահուստային էներգիան ու ուժերը: Պետք է չափավոր լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, վստահ եղեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:02-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:



Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա լույսի, ջերմության, երջանկության օր է, կապված է կրթության, գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքը, ինչ-որ բան պլանավորել, աղտոտել օդը: Ցանկացած անսպասելի բան, անակնկալ այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն արևոտ եղանակը, խաղացող երեխաները, թռչող թռչունը, ընկնող թղթերը: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք մի քիչ շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1424 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8