ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1206 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 28-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:36-ը, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է անհետաքրքիր ու ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 21:36-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, հարմար է մրցումների ու քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելն ու ողջ ուժերը սպառելը: Այսօր կարող եք հեշտությամբ ազատվել վնասակար սովորույթներից:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Գիտակցելու, աշխարհը բացահայտելու օր է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնաբանվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1206 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0