ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 932 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 27-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 20:36-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:43-ը, կերպափոխության, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելն ու լողալը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16:43-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել: Չի կարելի հայելի կոտրել: Շատ օգտակար կլինի ձեզ վիրավորած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբնեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամի ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Կարող եք երկար քնել: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 932 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3