Օգոստոսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 802 | 21:00 | |
Օգոստոսի 27-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 07:26-ից՝ Ցուլի: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:24-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման առումով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:24-ից, բացահայտումների, անկեղծության, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսությամբ, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է անհետաքրքիր ու ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Երազները կշիռ կունենան: Լավ է երկար քնեք: Երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը բարի նշան կլինի: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը: |
|