Օգոստոսի 24-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 862 | 21:00 | |
Օգոստոսի 24-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 21:56-ից՝ Խոյի: Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:55-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով և ինքնակատարելագործմամբ: Հանգստություն պահպանեք ու չափավոր եղեք: Չի կարելի թռչուններ սպանել: Անբարենպաստ է չարանալը, ագրեսիա ու նախանձ դրսևորելը: Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 20:55-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց չի կարելի կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, ուրախանալ, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր ու գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները: |
|