Օգոստոսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | 21:00 | |
Օգոստոսի 23-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 13:15-ից՝ Կարիճի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:02-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը, ծաղկանոցում աշխատելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:02-ից, սկզբունքները, ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապերը վերականգնելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու սեփական առողջությամբ: Ջուրն այսօր յուրահատկություններ ձեռք կբերի, նրա միջոցով կարող եք արյան, մաշկի, օրգանիզմի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|