ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 952 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 21-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 12:15-ից՝ Կշեռքի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:01-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:01-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ և ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակ է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն դիմահայաց քամին և ձեռնոցները կորցնելը: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը, ներդաշնակ չեն լինի կանաչի բոլոր երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ լուծվելու են թշնամու հետ կապված խնդիրները: Լավ նշան կլինի երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 952 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3