ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 20-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 11:48-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:51-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ լսելը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, ջուր՝ շատ:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 19:51-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուր պատրաստելու, տնտեսության համար իրեր պատրաստելու կամ գնելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով, ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 840 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0