Օգոստոսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1168 | 21:00 | |
Օգոստոսի 1-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:32-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխատեսում սուտ կլինի: Սա աղետների ու անկումների օր է: Խորհուրդ է տրվում վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 05:32-ից մինչև 07:11-ը, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու փորձեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտանից ազատվելու ու զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Բարենպաստ է ուրիշներին ուրախություն պարգևելը, անպիտան ամեն ինչից հրաժարվելը, պարտքերը վերադարձնելը, գործերն ավարտին հասցնելը, անցած ուղին վերլուծելն ու եզրահանգումներ անելը: Անբարենպաստ է ագրեսիվ լինելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 07:11-ից ու ավարտվում 24:00-ին, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Ռիսկային գործեր մի սկսեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստն ու ընդհանուր հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Ձեր ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խորհուրդ չի տրվում գերհոգնել, ալկոհոլ օգտագործել, շատ տաք ու կծու ուտեստներ փորձել: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղինն ու կանաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Աննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա: |
|