ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 651 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 1-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:32-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելն ու կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 23:32-ից, չի կարելի անգործության մատնվել: Սիրախաղերն էլ խորհուրդ չեն տրվում: Մարդու մեջ այսօր արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ, շատ կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: 


Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանը, գեղեցկությանը, կենդանիների մասին հոգ տանելուն: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների ու կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Լավ նշաններին չեն հետևում, եթե դրանք կապված չեն կենդանիների հետ: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 651 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2