Օգոստոսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 963 | 21:00 | |
Օգոստոսի 19-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 11:20-ից՝ Կույսի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:00-ն, ամենավտանգավոր ու սարսափելի օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրի իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք սառը ջրի մեջ պահել ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 05:00-ից ու շարունակվում մինչև 05:41-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու ժամանակն է: Պետք է ուշադիր վերլուծեք ձեր անցած ճամփան ու աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտան բաներից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ձեր կյանքի ճանապարհին սխալ եք թույլ տվել: Բարենպաստ է պարտքերը վերադաձնելն ու գործերն ավարտին հասցնելը: Անբարենպաստ է ագրեսիա դրսևորելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 05:41-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Պետք չէ ռիսկային գործեր սկսել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նշանակալի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և տաք կերակուրներ ուտելուց: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ է, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Օրվա թվերն են՝ 17, 31,48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք տան, հեռախոսի ու մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան: |
|