ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1238 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 19-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 22:38-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Այսօր պետք է պայքարեք ձեր վատ մտքերի դեմ, աշխարհին օբյեկտիվ հայացքով նայեք, հրաժարվեք պատրանքներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելն ու շատ ծխելը, ինչ-որ բան պլանավորելն ու մարդկանց պիտակավորելը: 

Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 22:38-ից, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Այն ռիսկային է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է դիվային ցանցն ընկնել: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:



Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, մտքերն ու գիտակցությունը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն հեռվից եկած հյուրերը, տերևները, քամին, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ նշան կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այսօր այս գույներին հաճախ հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարների, մեքենաների ու տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1238 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8