ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 891 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 17-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 08:38-ից՝ Առյուծի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից 02:14-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիայով զբաղվելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է հայելու մեջ երկար նայելը, բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 02:14-ից, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, օգտակար բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ժամանակի հանդեպ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն զանգի ձայնը, ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը սնունդ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնել: Հնարավորության դեպքում լույսի ներքո քնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 891 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6