ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1308 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 17-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:10-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սննդից ու թռչունների որսից:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 22:10-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք է զգույշ լինեք. անկառավարելի էներգիայի պատճառով այն իր մեջ անակնկալներ կպարունակի: Օրվա արդյունքները կարող են տարբեր լինել. բարձրագույն մակարդակում՝ իդեալական սիրո սկիզբ, իսկ ցածր մակարդակում՝ հարբեցողություն ու կատաղություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա բարության, փայլի, ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրություն անելը: Ժամերի կանգ առնելը, ծիածանի ու կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը լավ նշաններ կլինեն: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից քար ընկնելը, կոտրված ժամերն ու ափսեները: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Նախապատվությունը տվեք սառը ուտսետներին ու կաթնամթերքին: Կարող եք դիետա սկսել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ է քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1308 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4