Օգոստոսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 852 | 21:00 | |
Օգոստոսի 15-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 02:35-ից՝ Խեցգետնի: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:19-ը, միայնության, կենտրոնացածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 00:19-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում շատախոսության վրա: Եթե այսօր տանից դուք գալիս լիքը տոպրակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Այսօր ծանրության, կեղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը, պայքարեք միջատների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Այսօր հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|