Օգոստոսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1135 | 21:00 | |
Օգոստոսի 15-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:57-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 13:57-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա բոլոր մակարդակներում աշխատելու ժամանակն է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցումներով զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվացք անելը, ալկոհոլ օգտագործելը: Կարելի է սոված մնալ, մաքրել աղիներն ու ստամոքսը: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Կեղտի ու ծանրության զգացումներն այսօր նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը, կտրել մազերը, երգել: Սեռական կապերն էլ անբարենպաստ են: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելը, սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Հնարավոր են շատ ծանր, սարսափներով լի երազներ: |
|