ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 852 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 14-ը համապատասխանում է լուսնային 25-րդ օրվան: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնացածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա անկանխատեսելի օր է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, հետևել շուրջը տեղի ունեցողին: Լավ է նայել աստղերին ու երազանք պահել: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմատեսակ կերակուրներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 852 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4