Օգոստոսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1338 | 21:00 | |
Օգոստոսի 14-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 03:01-ից՝ Կարիճի: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 12:26-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ է ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 12:26-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, հավի միս ու ձու ուտելը: Ուշադիր եղեք թոքերին: Օրը հաջող է վիրահատությունների համար: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, աշխարհին, նայել ընկնող աստղերին ու երազանք պահել: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ, խուսափեք նաև սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են բաց կապույտը, երկնագույնը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան, ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե քնեք բաց երկնքի տակ: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|