ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 13-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 954 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 13-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:43-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային վարժություններն ու յոգան:

Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:43-ից, միայնության, կենտրոնացածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Սա մեծ ձեռքբերումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին ու կարգուկանոնին, հոգ տանել ունեցվածքի մասին, ֆինանսական փաստաթղթեր ստորագրել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի, մաշկի, մաքրումը: Լավ է նվերներ անելը: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը, դա վատ նշան կլինի նաև երազում տեսնելը: Լավ նշանները կապված կլինեն գումարի ու արժեքավոր զարդերի հետ: Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Բարի կլինեն ու կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 954 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4