Օգոստոսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 821 | 21:00 | |
Օգոստոսի 12-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 16:45-ից՝ Երկվորյակի: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:17-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրության ու վեճերի հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 23:17-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Խորհուրդ են տրվում ուժային վարժություններն ու յոգան: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ ջրի հետ շփվել, լինել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության, ներդաշնակության զգացումը: Վատ նշաններ կլինեն վերադառնալը, գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|