Նոյեմբերի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 2307 | 19:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եկել է ավելի վաղ մտածածն իրագործելու ժամանակը: Դա հազիվ թե հեշտ լինի, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել ու նահանջելու մտադրություն չեք ունենա: Համառությունը ոչ միայն կօգնի ձեզ հասնելու նպատակին, այլև լավ տպավորություն կթողնի շրջապատողների վրա: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան, թե ինչի եք ունակ, կսկսեն ձեզ մեծ հարգանքով վերաբերվել: Չի բացառվում՝ ոչ վաղ անցյալի մրցակիցները ուզենան ոչ միայն ձեր կողմն անցնել, այլև ընկերանալ ձեզ հետ: Նոյեմբերը կարող է կյանքում փոփոխություններ բերել, որոնք ձեզ համար անակնկալ չեն լինի: Հակառակը՝ դուք գիտակցաբար կհրաժարվեք ինչ-որ բանից ու կկենտրոնանաք նոր հնարավորությունների վրա, կվերամշակեք ծրագրերն ու կսկսեք ձեզ այլ կերպ պահել: Կարևոր կլինի ինքներդ ձեզ լսելը, ուրիշների ազդեցության տակ չընկնելը: Նույնիսկ մտերիմ մարդկանց տված անկեղծ խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոյեմբերը սկսեք կարևոր գործերից ու համարձակ ծրագրերից: Մի քանի օրվա ընթացքում շատ բան կհասցնեք: Բայց պիտի կարևորի վրա կենտրոնանաք: Ինչքան շուտ դնեք առաջնահերթությունները, այնքան արագ կկարողանաք առաջ շարժվել, այնքան քիչ ժամանակ ու էներգիա կծախսեք դատարկ բաների վրա: Ինտուիցիան կհուշի, որ հիմա հնարավոր են մեծ փոփոխություններ գործնական ոլորտում: Մասնագիտական դիրքերն ամրապնդելու շանս կլինի: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, որոշ Ցուլերի կառաջարկեն հենց այն աշխատանքը, որը նրանց վաղուց էր հետաքրքրում: Նոյեմբերի երկրորդ կեսը իրադարձություններով ու հնարավորություններով նույնքան հարուստ չի լինի, բայց իր ձևով լավը կլինի: Հնարավորություն կունենաք վերադառնալ անցյալի իրավիճակներին, ուղղել հին սխալները, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Աշխատեք ավելի շատ ուշադրություն դարձնել մտերիմներին: Հիմա նրանց համար կարևոր կլինեն ձեր օգնությունն ու աջակցությունը, հասկացողությունն ու ընդհանուր գործերին մասնակցությունը: Հարաբերությունները նկատելիորեն դեպի լավը կփոխվեն, ավելի ջերմ ու վստահելի կդառնան: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նոյեմբերի սկիզբը կարող է բարդ փորձություններ ու խոչընդոտներ բերել, որոնք պետք է հաղթահարել: Սովորական մեթոդները հաճախ անարդյունավետ կլինեն, պիտի նոր բան փորձեք, սովորեք շրջապատողներից: Ինչքան քիչ կառչեք հնից, այնքան արագ առաջ կշարժվեք, այնքան քիչ ուշադրություն կդարձնեք ցավալի մանրուքներին, թյուրիմացություններին, անհաջող զուգադիպություններին: Շատ բաներում կօգնեն ընկերներն ու հին փորձված համախոհները: Դուք կիմանաք, որ նրանց վրա կարելի է հույս դնել, և դա կուրախացնի: Դրական միտումների ազդեցությունը օր օրի կուժեղանա, նոյեմբերի երկրորդ կեսը առաջինից ավելի հաջող ու հետաքրքիր կանցնի: Այն հաջողություններ է խոստանում աշխատանքի ու բիզնեսի մեջ, հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել դեռևս տարվա առաջին ամիսներին սկսած նախագծերը: Հիմա դուք ձեզ լավ կդրսևորեք, ձեր հաջողությունները կնկատեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չնայած աշխատանքը մեծ ժամանակ կխլի, նրա պատճառով ստիպված չեք լինի զոհել մտերիմների հետ շփումները, հրաժարվել ընտանեկան միջոցառումներից, ընկերական հանդիպումներից կամ սիրային ժամադրություններից: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նոյեմբերի սկզբին իրադարձությունները կարող են արագ զարգանալ: Դուք արագ գործերում առաջընթացի կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում: Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնք խանգարում էին ձեզ հաջող աշխատել, կարիերա անել: Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին նախաձեռնող լինելը, ցույց տալը, թե ինչի եք ունակ: Սա շատ հագեցած շրջան կլինի, երբ շատ կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը, դատարկ բաներից ու մանրուքներից չկառչելը: Կենտրոնացեք ամենակարևոր նպատակների վրա: Մնացած ամեն ինչից կարող եք ավելի ուշ գլուխ հանել: Նոյեմբերի երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց այն նույնպես իր ձևով լավը կլինի: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել ծրագրերը, հասկանալ, թե ինչի վրա եք ուզում կենտրոնանալ մոտ ժամանակներս, իսկ ինչը կնախընտրեիք հետաձգել: Այս օրերը շատ բարենպաստ կլինեն մտերիմների հետ շփումների տեսանկյունից. դուք իրար հետ լավ լեզու կգտնեք, կես խոսքից կհասկանաք իրար: Ընտանիքում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ամիսը բավական անհանգիստ կանցնի: Հաճախ ստիպված եք լինելու մի գործից մյուսին անցնել, հեշտ չի լինի այն զգացումից ազատվելը, որ ինչ-որ բան խառնել եք, բաց եք թողել կամ մոռացել: Նոյեմբերին օգտակար կլինի կարգապահությունը: Լավ է ոչ մի բան չհետաձգեք, կես ճանապարհին չթողնեք. ամենայն հավանականությամբ հետո նման գործերի վրա կենտրոնանալը դժվարանալու է: Հնարավորինս շուտ լուծեք լուրջ հարցերը. այդպես հաճելի գործերի համար ավելի շատ ժամանակ կմնա: Ֆինանսների ոլորտը յուրահատուկ ուշադրություն կպահանջի: Նույնիսկ եթե ծախսերը խստորեն չեք կանոնակարգում, նոյեմբերին դա անելն օգտակար կլինի: Հակառակ դեպքում՝ վտանգ կա առանց նկատելու շատ ծախսեք դատարկ բաների վրա: Բացի այդ, հիմա չարժե արմատապես փոխել սովորույթները: Դա կարող է սպասվածից թանկ արժենալ: Նոյեմբերը բարենպաստ կլինի ծանոթությունների, շփման շրջանակներն ընդլայնելու համար: Դուք հաճախ կհանդիպեք ամենատարբեր մարդկանց հետ, շատերին դուր կգաք: Ե՛վ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունները հեշտ կսկսվեն ու ներդաշնակ կդասավորվեն: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ ու իր ձևով լավ ամիս է: Պարզ կլինի, թե ինչի է պետք հասնել և ինչպես կարելի է դա անել: Եթե պետք լինի ջանքեր գործադրել, դա ձեզ չի վախեցնի, քանի որ կիմանաք, որ արդյունքը հրաշալի է լինելու: Կարող եք առանց շտապելու գործողությունների հստակ ծրագիր կազմել, որոշել, թե ինչի վրա եք առաջին հերթին կենտրոնանալու, իսկ ինչով եք ավելի ուշ զբաղվելու: Պայմանները հաջող կդասավորվեն գործնական ոլորտում: Հիմա դուք կկարողանաք նշանակալիորեն ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, նոր համախոհներ գտնել: Ամենահամառ Կույսերի առաջ մասնագիտական բարձունքներին տանող դռները կբացվեն: Բայց չի կարելի ասել, որ աշխատանքի պատճառով մնացած ամեն ինչ երկրորդ պլան է անցնելու: Հակառակը՝ այս ամիսը հաջող ու ներդաշնակ կլինի. ժամանակ կմնա և՛ անձնական կյանքի, և՛ ընթացիկ գործերի համար, որոնք հիմա շատ հոգնեցնող չեն թվա: Տանը հնարավոր են դրական փոփոխություններ: Օրինակ՝ եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ ձեր հարաբերություններում լարվածություն կար, հիմա ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը կրկին կվերականգնվեն: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ հանգիստ, հետաքրքիր ու բարենպաստ ամիս է սպասվում: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար. դուք ստանձնած բոլոր գործերում հաջողությունների կհասնեք, կկարողանաք իրագործել համարձակ գաղափարները, ինչ-որ վճռական քայլ անել: Սեփական ուժերի հանդեպ վստահությունը թույլ կտա խուսափել զուր ապրումներից: Մարդիկ, որոնք սովոր են դատարկ բաների պատճառով անհանգստանալ, կձգտեն դեպի ձեզ, և դա հասկանալի կլինի. նրանց կգրավի ձեր լավատեսությունը: Ինչ-որ մեկը կարող է ձեր հուսալի համախոհը դառնալ, բայց արժե հետևել, որ ուրիշի տագնապը ձեզ չշեղի: Հավանական են ծանոթություններ, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդառնան: Հարաբերություններին վերաբերող ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ հաճախ կկռահեք, թե ինչ կա շրջապատողների հոգում: Նոյեմբերի երկրորդ կեսը ուսման համար հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Գիտելիքներ ու փորձ ձեռք կբերեք, որի պակասը նախկինում զգում էիք: Չի բացառվում՝ հետաքրքրվեք նրանով, ինչին առաջ ընդհանրապես ուշադրություն չէիք դարձնում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Նոյեմբերի սկիզբը կարող է բարդ լինել: Պիտի գլուխ հանեք վերջին ամիսներին կուտակված խնդիրներից, ավարտեք այն, ինչ գարնանն էիք սկսել: Բայց պարտադիր չէ բոլոր դժվարություններից ինքնուրույն գլուխ հանեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք ուրախությամբ կօգնեն, կաջակցեն, հրաշալի խորհուրդներ կտան: Կարևոր կլինի գործերի մեջ գլխովին չսուզվելը: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել, որ զբաղմունքը կարող է ոգեշնչել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Դրա համար ժամանակ անպայման կգտնվի, հաճելի ընկերախումբ էլ կհայտնվի: Նոյեմբերի երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Այդ հատվածում շատ բան լավ կստացվի, մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Աստղերի աջակցությունը հատկապես նկատելի կլինի ստեղծագործելու, երևակայելու կարողություն պահանջող գործերում: Լավ գաղափարների պակաս չի լինի: Ամսվա վերջին ձեզ հաճելի հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնք իսկապես մտերիմ ու հոգեհարազատ են ձեզ: Նրանց հետ զրույցները դրական հույզեր կպարգևեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նոյեմբերը անսովոր ու հաճելի իրադարձությունների, օգտակար փորձի և հանդիպումների ժամանակ կլինի, որոնք հետո մեծ հաճույքով կհիշեք: Հիմա գեղեցիկի հանդեպ զգայուն կլինեք, հեշտությամբ ուրախության առիթներ կգտնեք, ուշադրություն կդարձնեք իրերի լավ կողմերին: Հնարավորություն կունենաք ձեր կյանքը հետաքրքիր ու կարևոր մի բանով լցնել, սկսել անել մի բան, ինչը վաղուց էիք ուզում անել: Ուշադիր լսեք ինտուիցիային: Դուք ժամանակին կարևոր հուշումներ կստանաք, դրանց շնորհիվ ոչ միանշանակ իրավիճակում ձեզ ճիշտ կպահեք ու ճիշտ որոշում կընդունեք: Նոյեմբերը ապագայի ծրագրերում որոշակիություն կմտցնի, այդ թվում՝ հեռու ապագայի: Պարզ կդառնա այն, թե ինչով կուզենայիք զբաղվել մեկ կամ երկու տարի հետո, ինչ է պետք նախաձեռնել, որպեսզի ամեն ինչ հենց այդպես էլ դասավորվի: Դուք իրատեսորեն կգնահատեք ձեր հնարավորությունները, չափազանց շատ բան չեք պահանջի նաև շրջապատողներից, հաջողակ լինելու վրա հույս չեք դնի այնտեղ, որտեղ տրամաբանական է հենվել սեփական ուժերի վրա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նոյեմբերը բավական անհանգիստ, իսկ տեղ-տեղ նաև լարված կսկսվի: Շատ բան պիտի անեք, բայց միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ձեր պերֆեկցիոնիզմը հիմա շատ ուժեղ կդրսևորվի: Հիմա կուզենաք ամեն ինչում իդեալական արդյունքի հասնել, իսկ դա ամեն անգամ հնարավոր չի լինի: Աշխատեք ձեզ չքննադատել կատարյալ չլինելու համար ու չլսել քննադատողներին: Հիշեք, որ շուտով նոր հնարավորություններ են բացվելու, գործած սխալներն ուղղելու և ինչ-որ բան դեպի լավը փոխելու շանս է ընձեռվելու: Կարևոր կլինի գերհոգնածությունից խուսափելը: Հետևեք, որ հանգստի, զբոսանքների, հաճելի զբաղմունքների, ոգեշնչող շփումների համար ժամանակ մնա: Ինչքան ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ, այնքան լավ կզգաք ձեզ: Նոյեմբերի երկրորդ կեսը ավելի բարենպաստ ու հետաքրքիր կանցնի: Հուզական դաշտը կկայունանա, տրամադրությունն էլ կլավանա: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու կուրախանաք ձեր բացահայտումներով: Բարենպաստ ժամանակ կլինի ոչ ֆորմալ շփումների, հին կապերը վերականգնելու, մտերիմների հետ երկար զրույցների համար: Ձեզ համար թանկ հարաբերությունները կամրապնդվեն ու ավելի վստահելի կդառնան: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարդ, բայց հետաքրքիր ամիս է: Դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որն էլ կօգնի նորովի նայել սովորական դարձած բաներին: Դուք ուշադրություն կդարձնեք նրան, ինչն առաջ չեք նկատել, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Դա կարող է մեծ փոփոխությունների սկիզբ դառնալ, եթե զգաք, որ պատրաստ եք դրան ու հնից չկառչեք: Սակայն երկրորդ տարբերակն էլ կլինի. ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, ոչինչ չնախաձեռնել, մի փոքր սպասել. այս տարբերակը նույնպես սխալ անվանել չի կարելի: Այնպես որ՝ լսեք ինքներդ ձեզ, ղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով, աշխատեք չանհանգստանալ այն բաների պատճառով, ինչ մյուսներն են ասում: Ինչ-որ մեկին միապաղաղությունը իր հորձանուտը կքաշի, իսկ ձեզ՝ ոչ: Հակառակը՝ սովորական դարձած գործերը, առօրյա հոգսերը կարող են ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր դառնալ, լավ գաղափարներ տալ: Կենցաղային հարցերով զբաղվելը, տունը կահավորելը, այն ավելի հարմարավետ ու գեղեցիկ դարձնող իրեր գնելն իսկապես հետաքրքիր կլինի ձեզ համար: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Նոյեմբերը օգտակար գործերի և լավ պարգևատրվող աշխատանքի ամիս կլինի: Կարող եք մասնակցել հասարակական նախագծերին, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Ձեզ իսկապես կհաջողվի աշխարհը դեպի լավը փոխել, թեկուզ՝ քիչ-քիչ: Հասկանալով դա՝ դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել, նորանոր առաջադրանքներ կգտնեք, որոնք հիմա կարող եք լուծել: Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Շատերի մասին նախկինում լսած կլինեք, իսկ հիմա նրանց հետ շփվելու հնարավորություն կլինի, կհասկանաք՝ արդյոք ճիշտ տպավորություն էիք կազմել լսածից: Հնարավոր է անսովոր ընկերական հարաբերությունների ու գրավիչ սիրային պամտության սկիզբ: Դուք կաշխատեք ուրախացնել ու ոգեշնչել շրջապատողներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Լավ շրջան է ստեղծագործելու և այնպիսի զբաղմունքների համար, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, շեղվել առօրյա գործերից, նորովի նայել սովորական բաներին: Լավ գաղափարների պակաս չի լինի, դրանց իրագործելուն օգնել պատրաստ մարդկանց պակաս՝ նույնպես: |
|