ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6162 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եկել է մասնագիտական ինքնաիրացման և աշխատանքի համար բարենպաստ շրջանը: Նշանի որոշ ներկայացուցիչներ գործնական առաջարկներ կստանան, որոնք մերժելու ցանկություն չեն ունենա: Շատերը կսկսեն հետաքրքրվել նրանով, ինչն առաջ ձանձրալի էր թվում կամ պարզապես ոգևորություն չէր առաջացնում, և արագ հաջողության կհասնեն այդ նոր գործի մեջ:

Ամսվա առաջին կեսին հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ մի մարդու հետ, որը նման չի լինի ձեր նախկին ծանոթներից և ոչ մեկին: Մարդիկ, որոնց հետ այս շրջանում կհանդիպեք, ձեր առաջ նոր բաներ կբացեն:

Ավելի ուշ պետք է լինելու կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Կգա պատասխանատու որոշումների և կարևոր քայլերի ժամանակը: Դուք սխալներ չեք անի, ռիսկի չեք դիմի, ամենահուսալի և դրանով իսկ լավագույն տարբերակը կընտրեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք կենսափորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը, և բանը այն չի լինի, որ մանրուքների պատճառով կհուզվեք: Պարզապես դուք կզգաք փոփոխությունների մոտենալը, ուղղակի դեռ չեք իմանա՝ ինչպես վերաբերվել դրանց: Կարևորը իրավիճակի հեռանկարները տեսնելն է: Երբ հասկանաք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, պարզ կդառնա՝ արժե արդյոք դրանց համար անհանգստանալ:

Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, և խոսքը միայն մեկանգամյա դրամական մուտքերի մասին չի լինի, այլ կայուն եկամտի նոր աղբյուրների: Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելի, բայց շատ հաջող միջոց կգտնեն տնօրինելու այն գումարը, որը նախկինում են աշխատել: Անձնական հարաբերությունները ուզածի նման հեշտ չեն դասավորվի: Ձեր զգացմունքները հակասական կլինեն, դրանցից դժվարությամբ գլուխ կհանեք, բայց քանի դեռ դա չեք արել, դրական փոփոխություններ տեղի չեն ունենա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Այն նոր հնարավորություններ կբացի, թույլ կտա զբաղվել նրանով, ինչն իսկապես հոգեհարազատ է ձեզ, անցյալում թողնել կասկածներն ու ապրումները: Դուք դժվարություններից չեք վախենա, կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը, ճիշտ կգործեք նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: Թշնամիները կփորձեն ձեզ թակարդը գցել, բայց հազիվ թե հաջողեն դրանում. դուք ուշադիր կլինեք, լավ կիմանաք, թե ում կարելի է վստահել և չեք հետևի կասկածելի անձանց:

Կարող եք զբաղվել ստեղծագործելով ու սովորելով: Պատրաստ եղեք ջանքեր գործադրել. հաճախ նոր գիտելիքներն ու հմտությունները հեշտությամբ չեն տրվի, բայց հենց դրանք օգտակար կլինեն:

Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ. դուք կհանդիպեք մարդկանց, որոնց շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեք: Բայց չեն բացառվում և սիրային հանդիպումները, որոնցից մեկը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նոյեմբերը անսովոր ու հետաքրքիր իրադարձություններ է խոստանում: Չի բացառվում՝ հենց դրանց շնորհիվ կսկսեք ձեր կյանքը դեպի լավը փոխել: Այս ամիս կհասցնեք շատ օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար:

Ամսվա սկզբին դուք հնարավորություն կունենաք հասնել վաղուց մտածածին, իրագործել ամենահամարձակ ծրագրերը: Նոր գաղափարները հաջող կլինեն, դուք արագ կգտնեք դրանք կյանքի կոչելու հնարավորությունը: Համախոհները չեն մերժի ձեր աջակցության խնդրանքը, նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան:

Ամսվա երկրորդ կեսն առաջինից բարդ է լինելու: Հավանական է՝ ստիպված լինեք լուծել ուրիշների խնդիրները՝ դրա համար զոհելով սեփական հետաքրքրությունները: Կարևոր կլինի սեփական նպատակների և ցանկությունների մասին հիշելը, մի ընկեք ուրիշների ճնշման տակ:

Աշխատեք պահպանել ուժերն ու խուսափել ծանրաբեռնվածությունից, հոգ տարեք ձեր առողջության մասին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամսվա սկիզբը անակնկալներով ու անսպասելի իրադարձություններով լի կլինի: Դուք կուզենաք վերահսկել իրավիճակը, բայց իրադարձությունները հաճախ սպասվածի նման չեն զարգանա: Ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին, փոխել ծրագրերը: Հաճախ կբարկանաք դրա պատճառով: Երբեմն նյարդայնությունը այնքան մեծ կլինի, որ չեք կարողանա վերահսկել հույզերը:

Նոյեմբերի կեսին առաջին պլանում կհայտնվեն ֆինանսները: Հնարավոր են մեծ ու չարդարացված ծախսեր, որոնց համար շուտով կզղջաք: Կարևոր կլինի պարտքով գումար չվերցնելը, ցանկալի չէ վարկով մեծ գնումներ անելը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կգա ստեղծագործելու և ուրախանալու, լավ նորությունների, հաճելի անակնկալների ժամանակը: Ամսվա վերջը հարմար է նոր ծանոթությունների համար, այն նաև թույլ կտա բարելավել արդեն գոյություն ունեցող հարաբերությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ մեծ աշխատանք է սպասվում: Եվ դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական գործունեությանը, այլև կյանքի բոլոր ոլորտներին. անհրաժեշտ է ջանքեր գործադրել արժանի արդյունքի հասնելու համար: Նույնիսկ եթե պայմանները բարենպաստ լինեն, դուք պետք է գործեք, որոշումներ ընդունեք, դրանք կյանքի կոչեք: Չի կարելի լրջորեն հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն է ստացվելու:

Կարող եք փոխել գործունեության ոլորտն ու ուսում սկսել, որն անհրաժեշտ կլինի նոր մասնագիտության համար: Դուք ուշադիր կլինեք, լուրջ կտրամադրվեք, կաշխատեք ոչինչ բաց չթողնել, և այդ ամենը կնպաստի հաջողությանը:

Անձնական հարաբերությունների ոլորտում հավանական են դրական փոփոխություններ: Դուք պետք է նախաձեռնող լինեք. դա առանց աջակցության չի մնա: Ուժերը մի խնայեք ձեզ համար թանկ կապերն ամրապնդելու համար, աշխատեք հոգ տանել մտերիմների մասին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եզրակացությունների հարցում մի շտապեք, եթե նոյեմբերի սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ խնդիրները կմնան անցյալում: Կարևոր կլինի ձեռքերը վայր չդնելը, լավատեսությունը պահպանելը: Խուճապի մի մատնվեք, եթե ինչ-որ բան ուզածի նման չլինի: Դուք կգտնեք դժվարությունները հաղթահարելու ձևը:

Դրական միտումները աստիճանաբար ուժ կհավաքեն, բայց դուք նույնիսկ աննշան փոփոխությունները կնկատեք: Տրամադրությունը կլավանա, շատ խնդիրների կկարողանաք նորովի նայել, և հենց դա կօգնի լուծել դրանք: Ամսվա կեսը հարմար է ուսման, փորձով փոխանակվելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ձեզ համար դրական օրինակ են դարձել:

Նոյեմբերի վերջը հետաքրքիր ու հաճելի կլինի: Ձեզ անակնկալներ, նվերներ, ուշադրության նշաններ են սպասվում: Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերություններում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամիսը հաջող կդասավորվի, եթե գործողությունների ծրագիր կազմեք ու փորձեք հետևել դրան: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Հնարավոր է, երբեմն դժվար լինի ոչ ասել սեփական քմահաճություններին ու պահի ցանկություններին, բայց դա անհրաժեշտ է նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար: Արժե նաև հիշել, որ մակերեսին դրված որոշումները միշտ չէ, որ լավը կլինեն, իսկ մարդիկ, որոնք հաճույքով օգնություն են առաջարկում, ավելի շատ հոգ կտանեն սեփական հետաքրքրությունների մասին:

Ամսվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի բարենպաստ կլինի, քան առաջինը: Այն հնարավորություն կտա լուծել վերջին շրջանում ծագած խնդիրները: Դուք հնարավորություն կունենաք կարգուկանոն հաստատել ձեր կյանքում և օգնել մտերիմներին: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն հին ընտանեկան խնդիրները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամսվա սկիզբը հագեցած ու հաջող կլինի: Դուք լավ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, դրանք հոգնեցնող ու բարդ չեն թվա: Աշխատեք բաց չթողնել նոր բան սովորելու շանսը, նույնիսկ եթե թվում է, թե նոր գիտելիքներին չի հաջողվելու կիրառում գտնել: Փաստացի ամենն, ինչ իմանաք, օգտակար կլինի:

Ավելի ուշ կարգապահության ու լրջության կարիք կլինի: Բանն այն է, որ լուրջ խնդիրները լուծում կպահանջեն, և պետք է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը. դա թույլ կտա խուսափել խառնաշփոթից:

Ուշադրություն դարձրեք ընտանեկան գործերին, աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ավագ հարազատների հետ, մի մերժեք նրանց օգնության խնդրանքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամսվա սկզբին կարևոր կլինի իրատես լինելը, կոնկրետ ծրագրեր կառուցելը: Ինչքան շուտ մտորումներից անցնեք գործողությունների, այնքան լավ: Եթե նաև լսեք փորձառու ծանոթների խորհուրդները, ապա շատ խնդիրներից կկարողանաք խուսափել:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հետաքրքիր իրադարձություններ տեղի կունենան, որոնք կգրավեն ձեր ուշադրությունը, կոգեշնչեն, կհուշեն՝ ինչպես գործել: Չի բացառվում՝ պայմանները վճռական գործողություններ պահանջեն, և դուք մի կողմ կնետեք կասկածներն ու գնաք դեպի նպատակը: Գործերում առաջընթացը նշանակալի կլինի: Ինչքան մեծ հաջողությունների հասնեք, այնքան ուժեղ կձգտեք նոր հաղթանակների:

Կարևոր կլինի ուժերն իրատեսորեն գնահատելը: Երբեմն ավելի լավ է դիմեք օգնության խնդրանքով, քան փորձեք միայնակ անել անհնարինը: Ամենայն հավանականությամբ, նոյեմբերին ոչ միայն հուսալի համախոհներ, այլև լավ ընկերներ կգտնեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամիսը հետաքրքիր կսկսվի: Դուք կիրառում կգտնեք ձեր տաղանդներին, կզբաղվեք հետաքրքիր ու խոստումնալից գործով: Հնարավոր են անսովոր առաջարկներ. դուք շատ կզարմանաք, երբ ստանաք դրանք, բայց առանց երկար մտորումների համաձայնությամբ կպատասխանեք:

Եթե ամսվա առաջին օրերին հաջողության հասնելը համեմատաբար հեշտ կլինի, ապա հետագայում ձեզանից ջանքեր են պահանջվելու: Նպատակները առավել նշանակալի ու կարևոր կդառնան, կմեծանա նաև պարգևը. ինչքան շատ աշխատեք, այնքան մեծ կլինի այն: Որոշ Ջրհոսներ կգտնեն իրենց հին երազանքներն իրագործելու ձևը: Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Ամսվա վերջին հնարավոր են դժվարություններ: Դուք կարող եք գլուխ հանել իրավիճակից, բայց դա ոչ միայն ջանքեր, այլև որոշակի հնարամտություն կպահանջի: Հիշեք, որ լավ է փորձարկումներ անեք ու սեփական որոշումներն ընդունեք, քան գնաք արդեն տրորված ճանապարհով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամսվա սկզբին ծագած ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե լավ մտածեք, ամեն ինչ կշռադատեք, դիմեք սեփական կենսափորձին: Դուք սթափ կդատեք, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ մոլորության մեջ գցել, կխուսափեք պատրանքներից և սուտ սպասումներից:

Այս հատվածը լավն է սովորելու համար: Օգտակար կլինի ձեզանից տարբերվող, այլ արժեքներ, հայացքներ ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց հետ շփվելը: Նման հանդիպումները ձեզ կոգեշնչեն, կօգնեն շատ բաների նորովի նայել:

Ամսվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել այն, ինչ ավելի վաղ եք մտածել: Կարող եք հին գործերում վերջակետներ դնել, ավարտել այն նախագծերի վրա աշխատանքը, որոնց մեծ ուժեր եք նվիրել:

Ողջ նոյեմբերի ընթացքում աշխատեք խուսափել միապաղաղությունից և ձանձրույթից: Հետևեք ձեր հուզական վիճակին. եթե տրամադրությունը փչանա, հոգեկան հավասարակշռությունը միանգամից վերականգնել չի ստացվի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 6162 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1