Նոյեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 577 | 21:00 | |
Նոյեմբերի 9-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:58-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճանապարհ ընկնել, խոտաբույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադիր է պետք լինել սնվելուն, մարսողական համակարգին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:58-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած կամ գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրվա հիվանդներն արագ կառողջանան: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Բարդ ու քննադատական օր է: Ուշադիր պետք է լինեք աշխարհին ու ինքներդ ձեզ: Իմունիտետը փորձության կենթարկվի, ինչքան մաքուր լինեք, այնքան հեշտ կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում տրվել պորովոկացիաներին: Լավ նշանները կապված կլինեն մանրուքների ու մաքուր ջրի հետ: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կեղտը, մարող կրակը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Ուտելու հարցում չափավոր եղեք, կարող եք մինչև կեսօր չուտել: Օրվա լավագույն սնունդը կաթը, սև հացն ու աղն են: Երազներ լավ է ընդհանրապես չտեսնեք, միակ լավ երազը ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կիրականանան մի քանի տարի հետո: |
|