ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 722 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 8-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 04:03-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:00-ն, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ պետք է ամեն ինչ մտածել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 13:00-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճանապարհ ընկնել, խոտաբույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադիր է պետք լինել սնվելուն, մարսողական համակարգին: Կարող եք ուտել այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի սոված մնալ:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ է դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը և եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն կայծակը, որոտը, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 722 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0