ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 739 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 7-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:38-ը, ակտիվ պայքարի և ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 11:38-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ պետք է ամեն ինչ մտածել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը կապված է ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, լսել ինտուիցիայի հուշումները, չխուսափել սիրուց: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ կլինի շատ երազներ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 739 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0