Նոյեմբերի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 624 | 21:00 | |
Նոյեմբերի 5-ը կիսում են լուսնային 29-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:14-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու տխրության դեմ պայքարելը, չափավոր, հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 00:14-ից ու շարունակվում մինչև 08:20-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Բարենպաստ են հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների բերել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ տաք ու կծու ուտեստներ օգտագործելուց: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 08:20-ից մինչև 24:00-ն, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, խորամանկել, կտրել մազերը, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի և էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն փչանալու, կոտրվելու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կոշտ, կծու ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|