ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 4-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:44-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը իր շուրջը հյուսված դիվային ցանցը կարող է ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 18:44-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանեկան ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը:


Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը նվիրված է տանը, ընտանիքին: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր եղեք: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին մաքուր երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգի ու ատամի կոտրվելը, մաշկի քորը, մատանու կամ նրա վրայի քարի կորուստը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան: Մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/1