ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 968 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 3-ը կիսում են լուսնային 7-րդ ու 8-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 14:19-ին՝ Ջրհոսի:

Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է մինչև 14:23-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, իրեր գնելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Օրը հաջող է վիրահատությունների համար:

Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 14:23-ից, ինքներդ ձեզ վրա բոլոր մակարդակներում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ: Գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական բողոքարկումների ու որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու ժամանակն է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Հաճախ ու քիչ-քիչ կերեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 968 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3