Նոյեմբերի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 790 | 21:00 | |
Նոյեմբերի 3-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:12-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Այնպիսի տպավորություն կստեղծվի, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է ազատվել պատրանքներից ու ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:12-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը իր շուրջը հյուսված դիվային ցանցը կարող է ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ուրախ, թեթև, լուսավոր օր է: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներ անել խորհուրդ չի տրվում: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումները կտրվածքները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: |
|