ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 706 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 30-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:16-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, հատիկավորներին: Հորմոնալ ֆունկցիան ծանրաբեռնված կլինի: Ֆոբիաները կսրվեն: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 16:16-ից, ամենամաքուր օրերից մեկն, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է մաքրությամբ, օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգստություն պահպանել, չափավոր լինել: Անբարենպաստ է բարկանալը, չարություն ու ագրեսիա, նախանձ ցուցաբերելը: 


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն շղթայի, ժամերի, մանր իրերի կորուստը, լամպի վառվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը; Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 706 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3