ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 893 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 2-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:42-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով: Եթե երկինքը պարզ է եղել կամ ամբողջությամբ պատված է եղել ամպերով, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Շատ լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը, քանի որ դրանք կարող են իրականություն դառնալ: Օրվա հիվանդներն արագ կառողջանան:

Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 13:42-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է թղթեր, նամակներ պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Օրը լավն է վիրահատությունների համար:


Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ եղեք: Խորհուրդ չի տրվում գործեր պլանավորել ու ավարտին հասցնել: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, փոշին, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, կանաչը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 893 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4