ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 695 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 2-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 02:10-ից՝ Կշեռքի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:38-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր կուտակած ողջ էներգիան: Չափավոր է պետք լինել: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը պայուսակներով կամ դույլերով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 03:38-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Լավը կլինեն նյարդային լարվածությունը թոթափելուն նպաստող պրոցեդուրաները:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Ցանկալի է զգույշ լինել խոսելիս: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ամուսնություն կնքելն էլ ցանկալի չէ: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, աղբը, անկումները, բանալիներ կորցները: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Լավ է քիչ քնեք ու լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 695 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0