Նոյեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 784 | 21:00 | |
Նոյեմբերի 2-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:48-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ բնութագիրը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, մարդկանց հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի աշխատանքով, հաշվետվություններ կազմել, գերլարվել: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:48-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Այնպիսի տպավորություն կստեղծվի, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է ազատվել պատրանքներից ու ճիշտ տրամադրվել: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց պիտակավորելը: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա հզուր, լուրջ ու քննադատական օր է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, ծրագրել ու ավարտին հասցնել գործերը: Ամուսնություն կնքելն էլ անցանկալի է: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղնականաչը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի տակ: |
|