Նոյեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 647 | 21:00 | |
Նոյեմբերի 29-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 19:16-ից՝ Երկվորյակի: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:54-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Ինքնակատարելագործման նոր փուլի անցնելու ժամանակն է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք կբացվի: Ցանկացած կարևոր գործի սկիզբ լավ է տեղափոխել լուսնային 14-րդ օրվան: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանն այսօր ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 15:54-ից, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք խնձոր ուտելուց, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցին, հատիկավորներին: Հորմոնալ ֆունկցիան ծանրաբեռնված կլինի: Ֆոբիաները կսրվեն: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է պտղաբերությանն ու գեղեցկությանը, կենդանիների մասին հոգ տանելուն: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Վատ նշաններ կլինեն արյունը, միջատների խայթոցը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Խուսափեք կարմիրից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|