Նոյեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1113 | 21:00 | |
Նոյեմբերի 28-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 15:32-ից՝ Այծեղջյուրի: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:27-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 10:27-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ կպահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի կբարձրանաք: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Կարող եք գործարքներ կնքել: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք իրենց մեջ ինֆորմացիա կկրեն: Լավ նշան կլինի փայլուն իրեր գտնելը: Վատ նշան կլինի խոնավ, քամոտ եղանակը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելիս չափավոր եղեք, խուսափեք մսից: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|