Նոյեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 676 | 21:00 | |
Նոյեմբերի 27-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 06:43-ից՝ Ցուլի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:25-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք միայնության, տառապանքների նշաններ կլինեն: Բարենպաստ կլինի խոստովանություն ստանալը, երազանքները կարող են իրականանալ, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ ջուր խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:25-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստվորելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տան, տնտեսության համար իրեր գնելը կամ պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին ու մայրությանը: Խորհուրդ է տրվում թուլանալ, տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում՝ մարդկանց աչքի առաջ, ձանձրանալ, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվել ինտուիցիայով: Լավ նշան կլինի անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, բեկորներ, փետուրներ գտնելը: Ներդաշնակ կլինեն խամրած, չարտահայտված գույները: Բարենպաստ կլինի արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ: |
|