Նոյեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 705 | 21:00 | |
Նոյեմբերի 26-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:24-ը, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք և ինքներդ գիտելիքներ կուտակեք: Կարող եք շատ ուտել: Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 22:24-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, հակացուցված են սիրախաղերը: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Աշխարհը բացահայտելու օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ արագ ու թեթև անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքները, ինչ-որ բան ծրագրել, շատ ծխել, երկարատև դիետաներ սկսել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34 և 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Երազները չեն մեկնվում: |
|