ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 725 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 26-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:14-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ է պետք լինել միջատների հետ: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելը, միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 15:14-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը. դրանք միայնության, տառապանքների նշաններ կլինեն: Բարենպաստ կլինի խոստովանություն ստանալը, երազանքները կարող են իրականանալ, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալն ու հայհոյելը, լաց լինելը: Հնարավորինս քիչ կոշտ սնունդ օգտագործեք, շատ ջուր խմեք:


Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա աշխարհաճանաչողության օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, սովորելու հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը, երեխաներին ինչ-որ հարցում մերժել կամ ինչ-որ բան ծրագրել: Ցանկացած անակնկալ լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն նաև արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր ըմպել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 725 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5