ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 865 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 23-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:44-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 18:44-ից, անկեղծության ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու ժամանակ է: Հռետորների ու լիդերների օր է: Բարենպաստ է տանը մնալը, կենցաղային գործերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները հպարտությունն ու մեծամտությունը կլինեն: Միս մի կերեք: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների, արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշանները կապված կլինեն էլեկտրականության, կայծակի հետ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, որոնք դեպի իրենց կձգեն բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Բազմազան սնունդ օգտագործեք, լավ է նոր բան փորձեք: Կշիռ կունենան այն երազները, որոնք վառ կլինեն և որոնք կտեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 865 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0