Նոյեմբերի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 797 | 21:00 | |
Նոյեմբերի 23-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:44-ը, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, դեղեր ու թուրմեր պատրաստելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 14:44-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, լավ կշռադատել ամեն քայլը: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Բարենպաստ է հողամասում աշխատելն ու ճամփորդելը: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու կարգապահությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Վատ ժամանակ է ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել ձեր նախաձեռնությունները: Ակտիվությունն այսօր պատժելի կլինի: Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատություններ անել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն երկնքի հետ կապված ամեն ինչ: Վատ նշան կլինի անազատության զգացումը: Խուսափեք խամրած գույներից, որոնք իրենց կձգեն բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույների համադրությանը: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Ուտելու հարցում նախապատվությունը տվեք բազմազանությանը, կարող եք նոր բան փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն և դրանք տեսնեք առավոտյան կողմ: |
|