Նոյեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 743 | 21:00 | |
Նոյեմբերի 22-ը կիսում են լուսնային 7-րդ և 8-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:05-ից՝ Ձկների: Լուսնային 7-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:31-ը, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 14:31-ից, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու, դեղեր ու թուրմեր պատրաստելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրավորմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք ստամոքսի ու աղիների մաքրում անել: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր ընկել, ուրախանալ, երգել, տունը մաքրել, ջերմ լինել: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերն ու տերևները: Լավ նշաններ կլինեն նաև տաք ջուրը, վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները: |
|