Նոյեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 721 | 21:00 | |
Նոյեմբերի 21-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:14-ը, բարության, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով. եթե երկինքը ամբողջությամբ ամպերով ծածկված կամ ամբողջությամբ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացած կամ կորած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 14:14-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, նամակներ, թղթեր պատռելը, ստելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը: Խուսափեք հավի միս ու ձու ուտելուց: Ուշադիր եղեք թոքերին: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա կոմպլեքսների դեմ պայքարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ ունակություններ ձեռք կբերի և նրա օգնությամբ կարող եք արյան, մաշկի մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերը, արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ հնարավորինս շատ օգտագործեք: |
|