ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 714 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 20-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:51-ը, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Այսօր ուտելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով, ուտել այն, ինչին ձգում է: Կարևոր է սոված չմնալը, բայց շատակերությունից էլ խուսափեք: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին, աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:51-ից, բարության, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակություն են արել ամպերի միջոցով. եթե երկինքը ամբողջությամբ ամպերով ծածկված կամ ամբողջությամբ պարզ է եղել, նշանակել է աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելը ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացած կամ կորած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. այդժամ դրանք իրականություն կդառնան: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 714 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3