ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 833 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 1-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:31-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Հանգիստ ու չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է չարություն, ագրեսիվություն, նախանձ դրսևորելը: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 17:31-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ բնութագիրը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, մարդկանց հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը: Անբարենպաստ է զբաղվել ձանձրալի աշխատանքով, հաշվետվություններ կազմել, գերլարվել: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, անցնել աշխատանքի, պայմանագրեր կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեների կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք մուգ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, դառը, աղի, կծու ուտեստներ փորձեք, քիչ հեղուկ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և կիրականանան մոտ ժամանակներս:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 833 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2